1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

30.10.2015 11:39 Հանրաքվե
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

galatv.am կայքում «Ընտրողների թիվն ու ցուցակների անճշտությունները. լավագույն ավանդույթ» հրապարակման մեջ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կողմից արվել է հայտարարություն, համաձայն որի՝ չի կասկածում, որ Հայաստանից հեռացած, սակայն երկրում դեռևս գրանցում ունեցող քաղաքացիների անունները հերթական անգամ հայտնվել են ցուցակներում:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Նախկինում ընտրողների ցուցակները կազմվում էին բնակելի շենքերի լիազորների, թաղային կոմիտեների նախագահների կողմից ներկայացված տվյալների հիման վրա: Արդյունքում՝ ընտրացուցակներում առկա էին լինում բազմաթիվ բացեր եւ մեծ թվով բնակիչներ զրկվում էին ընտրելու իրավունքից:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար՝ անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: