Ծեծկռտուք և դանակահարություն
Նոյեմբերի 15-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ նստատեղի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր, աջ հոնքի շրջանի վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1964 թ. ծնված Տիգրան Խ.-ին, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, իրենց տան բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն, իսկ նրանցից մեկը դանակով հարվածնել է իր մեջքին` պատճառելով վնասվածքները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածքները պատճառել է 1979 թ. ծնված Արման Կ.-ն, ով նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերված է:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: