Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են դրամապանակը գողացած երիտասարդին
07.03.2022 12:16
Գողություն
Մարտի 5-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ մարտի 2-ին իրենց շենքի մոտից գողացել են դրամապանակը, որի մեջ 1000 դոլար, 250000 դրամ և փաստաթղթեր էին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել է մայրաքաղաքի Այգեձորի փողոցի 33-ամյա բնակիչը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնի մի մասը:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: