ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակը գողացել էր 14 երթուղու միկրոավտոբուսի սրահում

14.07.2016 15:04 Գողություն
Հուլիսի 13-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 25 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 25.000 դրամ, 53 դոլար, 5.060 ռուբլի, 30 եվրո և  բանկի պլաստիկ քարտ:
Պարզվել է, որ Սուրեն Ա.-ն նշված դրամապանակը նույն օրը, ժամը 10.30-ին, թիվ 14 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1949 թ. ծնված Սաֆուրա Բ.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: