Դրամապանակից 100.000 գողացողին հայտնաբերեցին ռեստորանում
09.08.2014 13:05
Գողություն
Օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, 1985 թ. ծնված Արուսյակ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր դրամապանակից գողացել է 100.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Կարեն Շ.-ն, որը նույն օրը, ժամը 21.30-ին, մի ռեստորանային համալիրից բերման է ենթարկվել բաժին, որտեղ էլ խոստովանել է կատարածը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: