Դրամապանակի գողը հայտնաբերվել է
Փետրվարի 8-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել 38-ամյա մի կին և հայտնել, որ Արշակունյաց պողոտայում միկրոավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ, 50 եվրո, 2 ֆլեշքարտ և սուպերմարկետի բոնուս քարտ` պատճառելով մոտ 80.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով փետրվարի 9-ին, ժամը 16.30-ին, Երևանի Որմնադիրների փողոցից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, որը խոստովանել է կատարածը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: