Դրամապանակի գողը ոստիկանություն ներկայացավ կամավոր
19.12.2016 11:01
Գողություն
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Կարո Մ.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 8.30-ին, Գայի պողոտայում, թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, ուսանողական տոմս և բանալիներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1998 թ. ծնված Սիրանուշ Չ.-ին, որը հրավիրվել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: