Դրամապանակ գողացողը հայտնաբերվեց
08.05.2013 12:09
Գողություն
Մայիսի 7-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Պարույր Սևակի փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1951 թ. ծնված Մնացական Գ.-ին:
Պարզվել է, որ Մնացական Գ.-ն, նույն օրը, ժամը 08.50-ի սահմաններում, թիվ 28 երթուղու միկրոավտոբուսում, 72-ամյա մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որում եղել է գումար և բանալիներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: