Երևանում և Գյումրիում խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1/17 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Գյումրիի Ղանդիլյան փողոցի 84 շենքից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արմեն Բ.-ն, ով դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: