ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է

12.12.2015 09:49 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել «Մազդա Ալթենզա» և 1972 թ. ծնված Համլետ Գաբրիելյանի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետևանքով Հ. Գաբրիելյանը, ուղևորուհին և «Մազդա Ալթենզա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Համլետ Գաբրիելյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: