Բագրատաշեն սահմանային անցակետից՝ ոստիկանություն
09.11.2015 12:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին Բագրատաշեն սահմանային անցակետից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Մխիթար Ս.-ին, ով 2014 թ. փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի /արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: