ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտ կատարողին հայտնաբերեցին

24.12.2015 10:02 Կողոպուտ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.30-ին, 1950 թ. ծնված Ռոզա Վ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.30-ին, Թոթովենցի փողոցի թիվ 7 շենքի մոտ անհայտ անձն իր ձեռքից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, փաստաթղթեր, 30.000 դրամ և բջջային հեռախոս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1984 թ. ծնված Արթուր Ա.-ն, ով դեկտեմբերի 22-ին, ժամը 12-ին, հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: