Վիճաբանություն Նորաբաց գյուղում
Նոյեմբերի 9-ին, ժամը 20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բաժին էին հրավիրել 1992 թ. ծնված Աշոտ Հ.-ին, ով հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Նորաբաց գյուղի սկզբնամասում իր և եղբոր՝ 1966 թ. ծնված Ժորա Հ.-ի հետ վիճաբանել են 1993 թ. ծնված Դավիթ Հ.-ն, 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ն, 1992 թ. ծնված Արթուր Գ.-ն և ոմն Ռոման, որի ընթացքում վերջիններս ձեռքերով հարվածներ են հասցրել իր և եղբոր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Աշոտ և Ժորա Հ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Դավիթ Հ.-ից, Նարեկ Ս.-ից և Արթուր Գ.-ից վերցվել են բացատրություններ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Ռոմանը 1993 թ. ծնված Ռոման Զ.-ն է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: