Պատժի կրումից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
06.04.2017 11:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 5-ին, ժամը 13.15-ին, իր տան մոտից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: