Խոստովանել է, որ գողացել է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1975 թ. ծնված Նարինե Մ.-ն և հայտնել է, որ թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և գումար:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած-օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Էդգար Վ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: