ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախություն Պյատիգորսկում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 12.30-ին, Հայկավան գյուղի 3-րդ փողոցից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Աշոտ Մ.-ն, որը 2014թ. մայիսի 30-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր. 159 հոդ. 2-րդ մասի /Խարդախություն/ մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: