Չելյաբինսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով
Օգոստոսի 8-ին, ժամը 21.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 1975 թ. ծնված Միսակ Պ.-ն, որը մարտի 9-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի Չելյաբինսկ քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
