Հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով
15.08.2017 09:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 14-ին, ժամը 10-ին, Ռանչպար գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Հովհաննես Փ.-ն, որը օգոստոսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 147 հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: