ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ դանակներով հարվածել են իրար

Նոյեմբերի 14-ին, ժամը 9.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն, ով ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Հետո նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ Սուրեն Մ.-ին մարմնական վնասվածք է պատճառել 1976 թ. ծնված Վարդան Օ.-ն՝ վիճաբանության ժամանակ դանակներով միմյանց հարվածելու ընթացքում, որի հետևանքով, ժամը 17.45-ին, «ձախ ազդրի միջին երրորդականի ծակած-կտրած վերքեր` առաջին երեսի, ազդրոսկրի միջին երրորդականի փակ կոտրվածք ձախից» ախտորոշմամբ նա նույնպես բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: