Անօրինական բանկային գործունեություն` Մոսկվայում
19.06.2017 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 11-ին, ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դենիս Ս.-ն, որը 2016 թ. հունվարի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 172 հոդվածի 2-րդ մասի (անօրինական բանկային գործունեություն) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: