Խարդախություն՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով
20.04.2017 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 18-ին, ժամը 7.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռաֆայել Գ.-ին, որը 2015թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: