1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի նամակը ՀՀ ոստիկանության պետին

05.03.2013 18:49 Ընտրություններ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի նամակը ՀՀ ոստիկանության պետին
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալիավինին ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար մարտի 2-ին շնորհակալական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի' պարոն Գասպարյան, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության անունից անկեղծ երախտիքս եմ հայտնում Ձեզ և ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմին, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին, վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստորաբաժանումների հետ համագործակցությունը և հատկապես երախտապարտ ենք Ձեզ՝ մեզ հետ անձամբ հանդիպելու համար։ Սա մեզ հնարավորություն ընձեռեց քննարկելու հետընտրական զարգացումները և գտնելու բացթողումները հաղթահարելու լավագույն միջոցները։
Հաջողություններ եմ մաղթում Ձեզ ապագայում և լավագույն մաղթանքներս Ձեր շատ պատասխանատու գործում։
 
Հարգանքով՝ 
Հեյդի Տալիավինի
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների
դիտորդական առաքելության ղեկավար»: