ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24.07.2015 19:51
ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն

Հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուին:
Ողջունելով հյուրին` Վարդան Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:
Բարեփոխումների փուլ թևակոխելուց հետո Հայաստանի ոստիկանությունը մշտապես զգացել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ցուցաբերվող իրական աջակցությունն ու օժանդակությունը, և անցած երեք տարիներին արձանագրված հաջողությունները նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ են եղել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիլիան Շալառուն հավաստիացրեց, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և հիշողություններով:


