ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԵԱՀԿ ներկայացուցչի այցը ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 11-ին ոստիկանություն էր այցելել ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորնբերգը։ Նրան ընդունեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։
Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ-ի և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններն ու նախանշվեցին կատարվելիք աշխատանքները, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների հմտությունների կատարելագործման ուղղություններով։
Հովհաննես Քոչարյանը բարձր գնահատեց համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Նա հյուրերին ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանության ձեռքբերումները՝ գործունեության արդիականացման ուղղությամբ, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության մոդելի ներդրման ծրագրի և այլ ուղղություններով։
Հյուրերին ընդունեց նաև ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։
Մոնա Նորնբերգը բարձր գնահատեց ոստիկանության այս ստորաբաժանման կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները։ Խոսվեց տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի և ոստիկանության գործունեության թափանցիկության հարցերի մասին։ Աշոտ Ահարոնյանը ընդգծեց, որ այս հարցում ոստիկանությունը գործում է բացառապես օրենքի սահմաններում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։
Մոնա Նորնբերգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ստորաբաժանման կատարած աշխատանքի համար։ Բարձր գնահատելով ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը՝ Աշոտ Ահարոնյանը ներկայացրեց համագործակցության ընդլայնման այլ ուղղություններ ևս։