ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության և Եվրոպական միության գրասենյակի ներկայացուցիչների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Երևանում գտնվող ԵԱՀԿ պատվիրակության և Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության և արդարադատության նախախարության ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` ոստիկանության շտաբի պետը կարևորեց ԵԱՀԿ և Եվրոպական միության հետ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը` հույս հայտնելով, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա: Արմեն Ղուկասյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրականից մինչև կառուցվածքային փոփոխությունները, հանգամանալից անդրադարձավ առաջիկայում նախատեսվող շարժական պարեկային ծառայության կազմավորման, օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ արդեն իսկ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Պատվիակության ներկայացուցիչները, կարևորելով ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային և իրավական բնույթի փոփոխությունները` պատրաստակամություն հայտնեցին շարունակել աջակցությունը բարեփոխումների գործընթացին` Եվրոպական միության անդամ երկրների լավագույն փորձի կիրառմամբ: Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում անչափ կարևոր է փորձի փոխանակումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: