ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանյան բնակարանագողին հայտնաբերեցին Արմավիրում

28.05.2015 10:08 Գողություն

Մայիսի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հովհաննես Բ.-ի տնից գողություն է կատարվել:
Պարզվել էր, որ ժամը 08.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ եղանակով մուտք էին գործել բնակարան և գողացել սննդամթերք, պլանշետ և թվային ֆոտոապարատ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1973 թ. ծնված Հայրապետ Մ.-ն, որը մայիսի 26-ին, ժամը 15.05-ին, Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: