Խուզարկություն բնակարանում: Ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
25.09.2015 11:20
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկություն են կատարել 1975 թ. ծնված Հրանտ Պ.-ի բնակարանում: Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել է 5.6 մմ տրամաչափի, գործարանային արտադրության ատրճանակ` «CO 2109» գրառմամբ, և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: