Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Որմնադիրների փողոցում
05.11.2015 10:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12.10-ին, Երևանի Որմնադիրների փողոցից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Սարգիս Մ.-ն, ով հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: