ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
09.02.2016 12:04
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 8-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Ռազմիկ Ա.-ին, ով 2014 թ. փետրվարի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: