Եկեղեցում դրամապանակ է գողացել
15.03.2016 09:55
Գողություն
Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Նա խոստովանել է, որ Գյումրու «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու սրահում 1992 թ. ծնված Հերմինե Հ.-ի ձեռքի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: