ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Օսիկյանը անդրադարձավ Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանի կերպարի և մտածողության փոփոխության, ոստիկանության կառուցվածքային բարեփոխման, ենթակառուցվածքների ձևավորման, հասարակության վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով:
Համազեկուցողները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեցին, որ իրենց խնդիրը բարեփոխումների ճանապարհին Հայաստանին, մասնավորապես՝ ոստիկանությանը սատարելն է, որի վերափոխման գործընթացը հասարակությունն ամենակարևորներից մեկն է համարում:
Համազեկուցողներին հետաքրքրում էր ոստիկանության համագործակցությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման շարժընթացը, անմեղության կանխավարկածի պահպանման խնդիրը հետաքննության և նախաքննության փուլում, ընտանեկան բռնությունների հակազդման, ոստիկանության գործունեության հանրային վերահսկողության խնդիրները:
Հյուրերի բոլոր հարցադրումներին տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: