Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին կալանավորեցին
28.12.2015 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի Բաղրամյան փողոցի թիվ 5/1 շենքի շքամուտքից բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1975 թ. ծնված Վարդան Մ.-ին, որի գուլպայի միջից խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթ՝ 3,5 գրամ կանեփանման զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Վարդան Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: