Եկեղեցում կնոջ պայուսակից դրամապանակ էր գողացել
06.04.2015 11:58
Գողություն
Մարտի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցում մի կնոջ պայուսակից դրամապանակը` 31.000 դրամով, գողանալու մասին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Ա.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: