ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Աշոտ Ք.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է «Մուխա» տիպի 2 նռնականետ, հակատանկային 1 ական, «ՌԳ» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ, 2 պայթուցիչ, 4 ծխագլանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Գրիգոր Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-58» մոդելի, 20 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական, ողորկափող հրացան:


***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1954 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի` 22, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և 4,3 մ երկարության բիքֆուրդյան քուղ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: