ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եղբոր սպանել և դիակը թաղել էր այգում

18.09.2013 13:15 Սպանություն
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները,  սպանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ  Խոջայանին:
Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը, մոր` 1938 թ. ծնված Փառանձեմ  Խոջայանի  ներկայությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր` 1970 թ. Հարություն  Խոջայանի   հետ, որի ընթացքում  աթոռի կոտրված մասով հարվածներ է հասցրել նրա գլխին, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքը թաքցնելու նպատակով, նույն օրը, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Գ. Խոջայանը եղբոր դիակը թաղել է իրենց տանը կից այգում:
Հարություն Խոջայանի դիակը այգու վերջնամասից հայտնաբերվել և տեղափոխվել է  դիահերձարան:
Հանգամանքները պարզվում են:
Գառնիկ  Խոջայանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: