Եղեգնաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Սյունիքի մարզում
01.03.2021 12:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին Սյունիքի մարզի Ներքին Հիրաթաղ բնակավայրում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Արմինե Խ.-ն, որը փետրվարի 25-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: