Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին գողությունը՝ հայտնաբերելով գողոնը
Մարտի 31-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արենի գյուղում գողացել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի 3 անվադողը:
Ոստիկանները մեկնել էին Արենի, զրուցել տուժողի և մոտակա տների բնակիչների հետ: Գողությունը կատարվել էր ժամը 1-ից 7.30-ն ընկած ժամանակահատվածում: Տերը մեքենան իրենց առանձնատան դիմաց՝ ճամփեզրին էր կայանել, որտեղ էլ քանդել ու հափշտակել էին անվադողերը:
Հետախուզական միջոցառումների արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը կատարել է Ելփին գյուղի 22-ամյա մի բնակիչ: Ապրիլի 5-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Եղեգնաձորի բաժին:
Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, թե անվադողերն ում է վաճառել:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: