ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Եղեգնաձորում 28-ամյա երիտասարդի են հրազենով սպանել․ տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

03.05.2021 16:35 Սպանություն

Մայիսի 1-ի երեկոյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոց է հնչել: Անմիջապես դեպքի վայր մեկնեցին բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում՝ գինու գործարանի տարածքում, արնանման հետքեր, հրազենից վնասված մեքենաներ կային։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Եղեգնաձորում բնակվող 50-ամյա տղամարդը միջանձնային հարցերի շուրջ օրեր առաջ վիճել էր քրոջ 28-ամյա որդու հետ, իսկ երբ մայիսի 1-ին նրան տեսել էր Երևանյան խճուղում, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից կրակել էր մեքենայից իջած 28-ամյա զարմիկին։ Երիտասարդին անմիջապես տեղափոխել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, սակայն վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։
Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը, որն առգրավվել է։ Եղելությունը պարզելուց հետո Եղեգնաձորի քրեական հետախույզները սկսեցին 50-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումները։ Այդ ընթացքում նա ներկայացավ ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Վայոց ձորի մարզի քննչական վարչություն ու ձերբակալվեց։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: