Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց 709» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2121»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
