Եղելությունը պարզվեց
Օրերս ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են ստացվել, որ մարտի 3-ին մարմնական վնասվածքներով ակնաբուժական հիվանդանոց է դիմել 1985 թ. ծնված Արայիկ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց ավտոտնակում անզգուշաբար սայթաքելու և դեմքով ավտոտնակի դարպասին հարվածելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս` մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Գարեգին Ա.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասում, վիճաբանության ժամանակ, երկաթյա իրով հարվածել է Արայիկ Խ.-ի աչքին:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: