Հայտնաբերվեց Եղվարդ քաղաքում
10.07.2017 12:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 8-ին, ժամը 5.30-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: