Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
06.09.2017 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 115 հասցեի մոտից բերման է ենթարկվել 2001 թ. ծնված Թաժդին Ու.-ն, որը սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: