Ոստիկանությունում խոստովանեց
20.01.2016 11:03
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին:
Նա խոստովանել է, որ 2015 թ. դեկտեմբերի 27-ին Երևանի Արշակունյաց պողոտայում կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից, իսկ 2016 թ. հունվարի 7-ին Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող զրուցարանից գողացել է 2 բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: