Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
22.10.2015 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 21-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի և ՀՀ ԱՆ ՔԿՀ այլընտրանքային պատիժների կատարման Ավան և Նոր Նորք բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանություն է ներկայացել 1979 թ. ծնված Արկադի Ի.-ն, ով հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /Ծեծը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: