ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խողովակ է գողացել և վաճառել

29.02.2016 15:36 Գողություն

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին, ժամը 16.05-ին, բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Արման Բ.-ին, ով բացատրություն է տվել, որ 2015 թ. հոկտեմբերի 28-ին, առանց համապատասխան թույլտվության, իրենց շենքի հին խողովակաշարերից ապամոնտաժել և գողացել է մոտ 30 մ մետաղյա խողովակ, որը 12.400 դրամով վաճառել է 1963 թ. ծնված Վաչագան Ա.-ին:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: