ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոսկյա և ադամանդյա զարդեր ու զենքեր գողացողներին հայտնաբերեցին

13.04.2016 12:32 Գողություն

Մարտի 28-ին, ժամը 01.30-ին, 1978 թ. ծնված Արմեն Տ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակի պատուհանը բացելով՝ իր բնակարանից գողացել են ոսկյա և ադամանդյա զարդեր, «ՄՌ-133» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրազեն, «WALTHER» տիպի օդաճնշիչ ատրճանակ` պատճառելով մոտ 1.800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են 1986 թ. ծնված Էդգար Ս.-ն և 1979 թ. ծնված Արամայիս Խ.-ն, ովքեր բերման են ենթարկվել:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: