ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի քաղաքացի «Եռաբլուր» պանթեոնում զենք-զինամթերք էր թողել

Ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ վետերանների խորհրդով զենք-զինամթերք է թողնում «Եռաբլուրում»:
Մեկնած օպերատիվ խումբը «Եռաբլուր» պանթեոնի ճանապարհի վերջնամասում հայտնաբերել է որսորդական հարթափող հրացանի փող և խզակոթ՝ առանձնացված վիճակում, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 ծխագլանակ, 1 լուսաձայնային ազդանշան, 5.45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 37 փամփուշտ, որից 25-ը՝ փամփշտաշղթայով, և ինքնաձիգի փողի կտոր:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: