Հայհոյանքներ, հարվածներ, ոստիկանություն…
Հունվարի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի կենտրոնական զբոսայգու մոտ 1985 թ. ծնված Արեստակ Գ.-ն, 1973 թ. ծնված Սեյրան Պ.-ն, 1992 թ. ծնված Սաշա Վ.-ն և 1978 թ. ծնված Գևորգ Բ.-ն վիճաբանել են 1992 թ. ծնված Ղուկաս Պ.-ի, 1997 թ. ծնված Արթուր Կ.-ի, 1995 թ. ծնված Գագիկ Ա.-ի, 1985 թ. ծնված Նարեկ Պ.-ի և 2000 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ի հետ, որի ընթացքում տվել են հայհոյանքներ ու հարվածել միմյանց:
Վերջիններս բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ Ղուկաս Պ.-ն և Նարեկ Պ.-ն ստացել են վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արեստակ Գ.-ին, Սեյրան Պ.-ին, Սաշա Վ.-ին և Գևորգ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: