ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խաբեություն, վիճաբանություն, վնասվածքներ

Հունվարի 19-ին, ժամը 21.30-ին, 1984 թ. ծնված Անահիտ Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ 2015 թ. դեկտեմբերի 25-ին ոմն Արուս Էրեբունու փողոցում գտնվող տուրիստական գործակալությունում իրենից խաբեությամբ վերցրել է 70.000 դրամ, սակայն մինչ օրս չի վերադարձրել, իսկ 2016 թ. հունվարի 19-ին, ժամը 13.30-ին, նույն գործակալությունում, վիճաբանության ժամանակ, Արուսի ամուսինը` Խաչիկը, ձեռքով հարվածել է իրեն` պատճառելով ֆիզիկական ցավ:
Պարզվել է, որ Արուսը 1992 թ. ծնված Արուսյակ Հ.-ն է, իսկ Խաչիկը` 1985 թ. ծնված Խաչատուր Մ.-ն, որոնք հունվարի 20-ին, ժամը 21.00-ին, ներկայացել են բաժին:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: