Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը Սոչիից ժամանեց Երևան
15.06.2015 09:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օրերս «Սոչի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, ով մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Ռոբերտ Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: